Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակի եւ դեղինի համադրությամբ կազմով ամսագիր: «Սայաթ-Նովա» բաժնում (էջ 98) Էդ.Ջրբաշյանի «Գրական ոճավորման պրոբլեմը եւ Չարենցի սայաթ-նովյան տաղերը» հոդվածն է: Հեղինակը նշում է, որ Չարենցը ձգտել է ոճական տարբեր սկզբունքների կիրառման, ելնելով նյութի բովանդակության ու պատկերների բնույթից: Ոճավորման բուն ձեւը ավանդական գծերի հետ հանդես է բերում նոր կողմեր: Այդպես է Չարենցի «Տաղարանը». դա ոչ թե Սայաթ-Նովայի իմիտացիան է, այլ նրա բանաստեղծական աշխարհի որոշ կողմերի օգտագործման միջոցով իր Չարենցի խոհերի եւ զգացմունքների բազմակողմանի վերարտադրությունը: Արդյունքում ստացվում է մի յուրօրինակ լեզու, որի մեջ զգում ես Սայաթ-Նովայի գույներն ու շունչը, թեեւ նրա լեզուն չէ:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1272 133
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2530