«Սովետական գրականություն» N7

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր կազմին՝ Մինաս Ավետիսյանի «Թաշկինակով աղջիկը» գործի արտատպությունն է: «Հաղորդումներ, վկայակոչումներ» բաժնում Թեռլիկ Գ.Մ-ի «Չարենցի Երեւանյան մայիսը» հոդվածն է (էջ 158): Հեղինակն արտահայտում է այն միտքը, որ ինչպես Պուշկինի համար «Բոլդինյան աշունը», այնպես էլ Չարենցի համար 1933թ. մայիսը դարձել է գրական բեղունության չափանիշ: «Գիրք ճանապարհի» ժողովածուն բացվում ու ավարտվում է նաեւ մայիսյան գրած 20 գործով: հոդվածագիրը մանրամասն վերլուծում է 1933թ. մայիսի 4-ին ավարտված Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը: Զուգահեռ է անցկացնում Դանթեի «Դժոխքի» հետ: Ապա թվարկում է մայիս ամսվա ընթացքում գրած բոլոր երկերը: Չարենցյան մայիսի II շրջանը համարվում է 17-ից հետո: Բեղուն ամիսը ավարտվում է Խ.Աբովյանին նվիրված չորստողյա բանաստեղծությամբ: Անվանաթերթին եւ ետեւի կողմի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1641 277 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4327