«Սովետական գրականություն» N5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր կազմին՝ Վարդենիսում հուշարձան-կոթող Հայրենական պատերազմում զոհվածներին: «Ոչ ոք չի մոռացվել...» բաժնում Համո Ամիրխանյանի «Բանաստեղծն ու մարտիկը» (էջ 112) հուշագրությունն է: Հեղինակն անդրադառնում է 1927թ. Բաքվի «Կոմունիստ» օրաթերթի խմբագրությունում Չարենցի աշխատած ժամանակ հանդիպումներին, բանաստեղծ Թաթուլ Հուրյանի եւ Չարենցի գրական կապին: Նշում է, որ Հուրյան ազգանունը Չարենցն է կնքել: Թաթուլի ազգանունը Խաչատրյան էր: Ապա մեջբերում է Չարենցի խոսքերը. «Կյանք ճանաչելու համար գնա մարդու մոտ, մտիր տունը, տես ոնց է ապրում իր նմանների հետ, մեկ տեղ գնա աշխատանքի, տես տված օգուտն ու վնասը: Թե կյանքը միայն մտահայես, չարաչար կսխալվես»: Հիշողությունը Հուրյանինն է: Անվանաթերթին եւ 175-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1641 276 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4326