«Սովետական գրականություն» N10

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ կազմին՝ Ավ.Իսահակյանի լուսանկարն է Զվարթնոցում: 7-րդ էջին Եղիշե Չարենցի «Ավետիք Իսահակյանին» բանաստեղծությունն է. «Որքան գնում-այնքան խոնարհ...»: Չարենցն այն թվագրել է. «1937.27.IX բանտ, գիշեր»: Գրված է թաշկինակի վրա, որն իր սպիտակեղենի հետ Չարենցը բանտից ուղարկել է կնոջը եւ նա էլ հանձնել է Իսահակյանին: Պահպանվում է Իսահակյանի ժառանգների մոտ: Բանաստեղծությունից առաջ Չարենցը գրել է. «Սիրելի Ավետիք, ներքեւում երգում էին քո երգը, - սիրտս լցվեց եւ ես գրեցի հետեւյալ ստիխը-ընդունիր իբրեւ ձոն եւ ողջույն»: 12-րդ տողին հղել է ծանոթություն՝ ,մտքերս լցվեցին, բայց թողի տունը»: Բանաստեղծությունից հետո Չարենցը գրել է. «Այս է սիրելի Ավետիք: Ոգով պայծառ եմ եւ առողջ, ընտանիքիս հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում ու հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին եւ հայ ժողովրդին»: Անվանաթերթին եւ վերջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1641 278 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4328