«Սովետական գրականություն» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նարնջագույն կազմին Արա Բեքարյանի «Ազատագրում» աշխատանքն է: «Սովետահայ գրականության պատմությունից» բաժնում Սուրեն Աղաբաբյանի «Ճանապարհի գիրքը գրախոսությունն է (էջ 128): Հեղինակը նախ նշում է Չարենցի Կյանքից «Գիրք ճանապարհի»՝ վերջին մատյանի վերնագրի ընտրության պատմությունը: Մանրամասը վերլուծում է հայոց պատմությունը՝ Չարենցի մեկնաբանությամբ: Միջնադարյան «ճորտությունից» Չարենցը գալիս է հայոց պատմության 18-րդ դար՝ ազգային գաղափարախոսության երկունքի ժամանակաշրջանը ու պատմությունը գնահատում ներքին ուժերի՝ սեփական ճանապարհի դիրքերից: Ապա գալիս են 19-րդ դարի անեկ առաջնորդները, որոնք ժողովրդին «կերակրել են» ազգային փրկության խաբուսիկ միֆերով: Հեղինակը բազմաթիվ օրինակներ, տողեր է մեջբերում մատյանից: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1641 280 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4329