«Սովետական գրականություն» N10

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի և բաց կանաչի համադրությամբ կազմով: «Գրախոսություն» բաժնում (135) Ս.Բոդոսյանի «Չարենցը ռուսերեն» հոդվածն է: Շատ հեղինակներ են անդրադարձել Չարենցի ստեղծագործությունների՝ ռուսերեն թարգմանության գործին : Թարգմանել Չարենցին, նշանակում է վառվել ստեղծագործական քուրայում, ինչպես վառվել է բանաստեղծը: Հեղինակը մեջբերում է թարգմանության հաջող և ոչ հաջող մի շարք օրինակներ: Հատկապես առանձնացնում է «Ամբոխները խեալգարված»-ի թարգմանությունը: Պետք է երևա հեղափոխության գաղափարով համակված խելագար ամբոխների միասնական գրոհի անխորտակելիությունը: Գլուխների դինամիկ կապակցությամբ Չարենցն ստեղծում է միջանցիկ գործողություն: Թարգմանության մեջ խախտվում է պոեմի սիմֆոնիկ հնչեղությունը: Թարգմանիչը չի հուզվել բանաստեղծի կրակով. նա միայն արձանագրել է փաստերը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1958 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1042 49 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2230