«Սովետական արվեստ» N4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ կազմով, երկու գունավոր ներդիր աշխատանքների վերատպություններով, երկու մոնոխրոմ ներդիրով: 18-րդ էջին Նունե Շահնազարյանի՝ կոմպոզիտորների համագումարում ունեցած ելույթի համառոտ շարադրանքն է: Էջը կրում է «Համագումարի դահլիճից» խորագիրը: Խոսվում է Վ.Կոտոյանի «Երկիր Նաիրի» օրատորիայի մասին, որը հեղինակի առաջին վոկալ սիմֆոնիկ ստեղծագործությունն է: Շահնազարյանը նշում է, որ Կոտոյանը պահելով արտահայտման հուզական անմիջականությունը, ցանկալի է, որ նվագախմբային ու վոկալ արտահայտչականության նոր միջոցներ որոնի: Անբավարար հնարամտությունը, տեղ-տեղ երգչախմբի ու նվագախմբի պրիմիտիվ հնչողությունը թուլացնում են Չարենցի երկի արտահայտչական ուժը: անհրաժեշտ է բարձրարվեստ զուգակցում Չարենցի դինամիկ եւ խիստ ժամանակակից բանաստեղծության հետ: Կազմին հաջորդող ներդիրին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1308 215 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2612