«Երեկոյան Երեւան»-200 /9511/ «30-ական թվականներն»

«Երեկոյան Երեւան»-200 /9511/ «30-ական թվականներն»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Չարենցի դեմ հոդվածով հանդես են եկել Վշտունին, Ոսկերչյանը, Ն. Զարյանը… Չարենցի դեմ թանձրացող այս մթնոլորտում ամեն առիթ օգտագործվում է նրան վարկաբելելու համար: «Գրական թերթում» տպագրվում է Ն. Զարյանի եւ Վշտունու նամակները Չարենցի կազմած 7-րդ դասարանի դասագրքի դեմ: 1933թ. նոյեմբերի 14-ին Հկ/բ/Կ կոմիտեն ընդունում է մի նոր որոշում` այս անգամ ամբողջությամբ ուղղված Չարենցի եւ նրա գրական համախոհների դեմ, որով արգելվեց Չ-ի «Գիրք ճանապարհի» առաջին տարբերակը եւ որակավորվեեց որես հակահեղափոխական» պրոլետարական զրպարտություն կուսակցության եւ նրա առաջնորդի դեմ, որը թունդ իդեալիստակլան մեկնաբանում է տալիս Հ-ի պատմությանը, ակնհայտորեն արտահայտելով հայկական մարտնչող նազիոնալիզմը : Այս որոշմամբ Չարենցը հեռացվում է Պետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչի պաշտոնից: 1934-ին վերանայվում է ԿԿ որոշումը եւ նոր որոշմամբ Չարենցին վերականգնում են իր պաշտոնում: Այս տասնամյակում երկաթ-բետոնե քնարերգությունը շարունակեց մեծ ավերածություններ գործել, բայց «Գիրք ճանապարհին» կալանքի տակ էր եւ տպարանում դեռ «վերանորոգվում» էր: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989 օգոստոս 30 Չափս՝  59,5x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4541 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6807