«Սովետական արվեստ» N 11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  30-րդ էջին Արմեն Զուրաբյանի «Ծնունդ» ֆիլմի գրական սցենարն է: Ռեժ. բեմադրող՝ Ֆ.Դովլաթյան: Մեծ տեղ է հատկացված Չարենցի հախուռն, հակասական կերպարին: Կազմին դրվագներ են «Ոսկե աշուն. տոնահանդեսից 54-րդ էջին Գրիգոր Աճեմյաի «Գուրգեն Մահարու թատերգրությունը» հոդվածն է, ուր հեղինակը նշում է, որ նորաստեղծ թատերգությունը /1923թ/ հակադրում էր դասական ավանդներին: Մեջբերում է Չարենցի «Կապկազ թամաշա» -ից տողեր: Մահարին նույնպես թատերգությունը դիտել է իբրեւ քաղաքացիականության դրսեւորման միջոց, ինչպես Չարենցը: Դաշնակցական Հայաստանի իրականությունը պատկերող Մահարու «Մուտք» դրամատիկական քանդակը նվիրված է Չարենցին: Պիեսն ավարտվում է հեղինակային նշագրումով. «Ներս է մտնում երիտասարդ» Չարենցը, որն այն ժամանակ այնքան մտքեր էր հուզել: Հագնված է հասարակ, կեպին՝ ձեռին: Դեմքը թախծոտ: Կեռ քթի տակ՝ կոտրված մի ժպիտ: Իր սուր եւ թափանցող հայացքով ընդգրկում է տեսարանը: Լռություն»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1927 332 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4749