Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
30-րդ էջին Արմեն Զուրաբյանի «Ծնունդ» ֆիլմի գրական սցենարն է: Ռեժ. բեմադրող՝ Ֆ.Դովլաթյան: Մեծ տեղ է հատկացված Չարենցի հախուռն, հակասական կերպարին:
Կազմին դրվագներ են «Ոսկե աշուն. տոնահանդեսից 54-րդ էջին Գրիգոր Աճեմյաի «Գուրգեն Մահարու թատերգրությունը» հոդվածն է, ուր հեղինակը նշում է, որ նորաստեղծ թատերգությունը /1923թ/ հակադրում էր դասական ավանդներին: Մեջբերում է Չարենցի «Կապկազ թամաշա» -ից տողեր: Մահարին նույնպես թատերգությունը դիտել է իբրեւ քաղաքացիականության դրսեւորման միջոց, ինչպես Չարենցը: Դաշնակցական Հայաստանի իրականությունը պատկերող Մահարու «Մուտք» դրամատիկական քանդակը նվիրված է Չարենցին: Պիեսն ավարտվում է հեղինակային նշագրումով. «Ներս է մտնում երիտասարդ» Չարենցը, որն այն ժամանակ այնքան մտքեր էր հուզել: Հագնված է հասարակ, կեպին՝ ձեռին: Դեմքը թախծոտ: Կեռ քթի տակ՝ կոտրված մի ժպիտ: Իր սուր եւ թափանցող հայացքով ընդգրկում է տեսարանը: Լռություն»:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1927 332
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 4749