Սկզբունք հաշվեմատյանի: Համառոտեալ աշխարհաբառ ի պետս նորավարժից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սկզբունք հաշուեմատեանի: Համառօտեալ աշխարհաբառ 'ի պէտս նորավարժից Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սկզբունք հաշուեմատեանի: Համառօտեալ աշխարհաբառ 'ի պէտս նորավարժից. - 'ի Վենետիկ, 1830, 'ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, շագանակագույն կաշվով պատված ստվարաթղթից: Կազմերենսները եզերված են մանր ոսկեգույն նախշերով ուղղանկյուններով: Կռնակին դրոշմված են ոսկեգույն բուսանախշեր: Ֆորզացները վարդագույն-շագանակագույն մարմարե մակատեսքով ստվար թղթից են: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 44-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կազմերեսները խունացած ու թեթևակի մաշված են: Էջ՝  44 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1830 Լայնություն (սմ)՝  24 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/434