Եկեղեցական առողջաբանություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Եկեղեցական առողջաբանութիւն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բժշկապետ Ա. Բաբայեան. Եկեղեցական առողջաբանութիւն. - Թիֆլիս, 1909, տպարան «Կուլտուրա»: Շապիկը բաց մոխրագույն ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա «Պ. Յովհաննէս Թումանեանին հեղինակից» սև թանաքով ընծայագիրը, իսկ ներքևի աջ մասում, նաև էջ 25-ի ներքևի լուսանցքում ու վերջին էջ 107-ի դարձերեսին՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատցածը՝ մաշված: Հեղինակ՝  Բաբայան Ա. Էջ՝  107 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/435