Սիմեոն վարդապետի Ապարանցվո Վիպասանություն սակս Պահլավունեացն զարմի և Մամիկոնյանցն սեռի: (Պոեմ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սիմէօն վարդապետի Ապարանցւոյ Վիպասանութիւն սակս Պահլավունեացն զարմի և Մամիկոնեանցն սեռի: (Պոեմ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սիմէօն վարդապետ Ապարանցի. Սինէօն վարդապետի Ապարանցվոյ Վիպասանութիւն սակս Պահլավունեացն զարմի և Մամիկոնեանցն սեռի: (Պոեմ). - Վաղարշապատ, 1870, տպարան Ս. Կաթողիկէ Էջմիածնի: Շապիկը դեղնագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյունաձև շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: 2-րդ տիտղոսաթերթի վերևի մասում և լրացուցիչ էջ 4-ի (գրքի վերջում) ձախ լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 17-96, 121-144, 147-150 և 153-160 չեն կտրտված: Գիրքը պակասավոր է՝ չկան 9-16 էջերը: Կազմերեսները, կռնակը և էջերը խունացած են, գրեթե բոլոր էջերին կան սնկահետքեր և այլ բնույթի կեղտաբծեր: Հեղինակ՝  Սիմեոն Ապարանցի Էջ՝  (Ա-Դ), 166 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1870 Լայնություն (սմ)՝  11,7 Երկարություն (սմ)՝  15,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/30