Համառոտ պատմություն Հայոց: Դպրատանց տղոց համար: Քսանչորս վիմատիպ պատկերներով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համառօտ պատմութիւն Հայոց: Դպրատանց տղոց համար: Քսանեւչորս վիմատիպ պատկերներով Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շարագրեց Յովհաննէս Տէր-Աբրահամեան. Համառոտ պատմութիւն Հայոց: Դպրատանց տղոց համար: Քսանեւչորս վիմատիպ պատկերներով. Գ տպագրութիւն. - Ռոստով (Դօնի վերայ), 1880, տպարան Յովհաննու Տէր-Աբրահամեան: Կազմը ստվարաթղթից է՝ պատված մոխրականաչ սոսնձալաթով: Կռնակը նույն գույնի կաշվից է: Տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդող «Առաջաբանի» և էջ 1-ի միջև կա ճակատանկար՝ «Կնքադրոշմ թագաւորութեան Հայոց» վիմատիպ պատկերով, որի դարձերեսին, նաև էջ 223-ի ներքևի լուսանցքում, նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կա 24 վիմատիպ նկար՝ Հայոց պատմության դրվագներով ու «Տեղագիր Հայաստանի» քարտեզով: Կազմերեսները, կռնակը և էջերը խունացած են, կռնակը՝ մաշված, որոշ էջեր մասնատվում են: Հեղինակ՝  Տեր-Աբրահամյան Հ. Էջ՝  223, 24 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1880 Լայնություն (սմ)՝  11,8 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/29