Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն, մեկ կանթանի, ուռուցիկ իրանով, բարձր վզով, հազիվ նշմարելի շրթով:Կանթը ունի ուղղահայաց կտրվածք:Կենտրոնում ունի ելուստ: Վիզը զարդարված է ուղղահայաց փայլեցված գծերով: Վզի տակով և իրանի երկայնքով անցնում են ներճված 6 և 4 գծեր,որոնց ներսի տարածությունը զարդարված է ուղղահայաց գծերով՝ ստացված փայլեցման եղանակով: Իրանի ներքևի մասը նույնպես զարդարված է նույնատիպ նախշով:Հատակը օղակաձև է և ուռուցիկ:Շրթի և վզի մի մասը կոտրված է, ամբողջությամբ ծածկված է հողային շերտով: Տրամագիծ (սմ)՝  26x9 Բարձրություն (սմ)՝  29 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Դիլիջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. II հազարամյակ Հայտնաբերման ժամանակը՝  1964թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան-պատկերասրահ Շիֆր՝  ԴԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  650/1ա Բաժնեհաշվառանիշ՝  65