Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սև, փայլեցված, մեկ կանթանի, գնդաձև իրանով, երկար վզով, դուրս ճկված շրթով, օղակաձև հատակով: Կանթը ունի ուղղահայաց կտրվածք, վրան եռանկյունաձև ելուստ: Վզի վրա կան ուղղահայաց գծեր՝ ստացված փայլեցման եղանակով: Վզի տակով անցնում են 7 ռելիեֆ գծեր: Այդպիսի 2 գծեր անցնում են իրանի կենտրոնով: Դրանց միջև տարածությունը լցված է ուղղահայաց գծիկներով: Հատակը օղակաձև է, ուռուցիկ: Շրթի մի մասը ջարդված է: Ամբողջը ծածված է հողային շերտով Տրամագիծ (սմ)՝  30x10 Բարձրություն (սմ)՝  35 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Դիլիջան <<Ջրհողեր >> թաղամաս Հայտնաբերման ժամանակը՝  1965թ. Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. II հազարամյակ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան-պատկերասրահ Շիֆր՝  ԴԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  678 Բաժնեհաշվառանիշ՝  64