Սաշա Օգանիզաշվիլին փոքր սազով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երաժիշտ Սաշա Օգանիզաշվիլին՝ 1930-ական թթ․ Թիֆլիսում։ Նա նստած է, աջ ձեռքը ծնկին, ձախով բռնել է փոքր սազը (սազ-չոնգուր, սազ-թամբուր) և հենել ծնկին։ Մուգ թավշե կովկասյան վերնազգեստով է, մուգ, կանգուն օձիքով վերնաշապիկով, մեջքին համեմատաբար բաց գույնի կտորե գոտի է փաթաթել։ Մազերը կողքի են սանրված, բեղերը լայն են, ուղիղ, դեմքը հանդարտ, գլուխը փոքր-ինչ թեքած։ Սազը սադափանախշ կոթ ունի։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Բարձրություն (սմ)՝  17.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/16 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503