Սաշա Օգանիզաշվիլին եռալար քամանչայով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երաժիշտ Սաշա Օգանիզաշվիլին 1900-ական թթ․Ղարսում։ Նա նստած է, ոտքը ոտքին գցած, եռալար քամանչան ծնկին թեք դրած։ Հագել է կովկասյան չուխա, մուգ, կանգուն օձիքով վերնաշապիկ։ Դեմքը խաղաղ է, բեղերը նորելուկ, համաչափ դիմագծերով, ճակատը բաց, մազերը կողքի սանրած։ Աջ ձեռքը դրել է քամանչայի գլխին, ձախով բռնել է կոթը, արմունկը հենել է աթոռի թիկնակին։ Հետևի կողմում դեկորատիվ ֆոն է, ձևավոր զույգ սյուներ, բազրիքին դրված ծաղկաման ու ծաղիկներ։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղարս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-ական թթ. Բարձրություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/17 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503