Սայաթ - Նովա /Երգեր/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սայեաթ - Նօվայ /Երգեր/ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սայեաթ - Նօվայ /Երգեր/. Լուս գցած աշխատասիրութենով Գէորգեայ Ախվերդեան. - Մոսկվա, 1852, ի տպարանի Վլատիմիրայ Գոտեէ: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են խունացած մանուշակագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը շագանակագույն կաշվից է, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Տիտղոսաթերթի կենտրոնում կա սև թանաքով ընծայագիր՝ «Յովհաննէսին Ֆիլիպից»: Վերջին էջ 173-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի շատ էջերին կան Հովհ. Թումանյանի բազմաթիվ ու բազմապիսի նշումները մատիտով: Կազմի և կռնակի եզրերը թեթև մաշված են: Հեղինակ՝  Սայաթ - Նովա Կազմող՝  Ախվերդյան Գ. Էջ՝  (Ա-ԻԵ), 173 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1852 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  25,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/578