Նահապետ Քուչակի դիվանը: Սիրո երգեր, խրատական և այլաբանական երգեր, պանդուխտի երգեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նահապետ Քուչակի դիւանը: Սիրոյ երգեր, խրատական եւ այլաբանական երգեր, պանդուխտի երգեր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նահապետ Քուչակի դիւանը: Սիրոյ երգեր, խրատական եւ այլաբանական երգեր, պանդուխտի երգեր. Քննական ուսումնասիրութեամբ մը հրատարակեց Արշակ Չօպանեան. - Փարիզ, 1902, տպարան «Անահիտ»: Շապիկը մուգ մանուշակագույն ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Էջ 9-ի վերևի լուսանցում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը սև թանաքով: Մի շարք էջերին կան Հովհ. Թումանյանի բազմաթիվ ու բազմապիսի նշումները մատիտով: Կազմերեսները խունացած են, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Հեղինակ՝  Նահապետ Քուչակ Կազմող՝  հրատ.` Չոպանյան Ա. Էջ՝  134 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  25,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/579