Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում: Հատոր առաջին (1800-1870)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում: Հատոր առաջին (1800-1870) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում: Հատոր առաջին (1800-1870). (Օր. 1). Հրատարակութիւն Տիգրան Բուդաղեանի. - Բագու, 1916, տպարան «Տրուդ»: Կազմը նոր է՝ սև սոսնձալաթով պատված ստվար թղթից: Առաջին կազմերեսին սոսնձված է հին շապկի հիմնական հատվածը՝ մոխրադարչնագույն ստվար թղթից, վրան տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին նույնպես սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը: Կռնակը դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթից է: Ֆորզացները նոր են՝ սպիտակ ողորկ թղթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ «Մեծայարգ պ. Յովհաննէս Թումանեանին Դ. Անանունից» սև թանաքով ընծայագիրը: Վերջին՝ լրացուցիչ էջ II-ի ներքևի լուսանցքում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքն է: Էջեր 92-93 աջ և ձախ լուսանցքներում կան Հովհ. Թումանյանի նշումները քիմիական մատիտով: Գրքի որոշ էջերին կան գծանշաններ, մատիտանշաններ և ընդգծումներ, որոնց պատկանելը Հովհ. Թումանյանին ստույգ չէ: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Անանուն, Դավիթ Էջ՝  IV, 412, II Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/328-1