Հայրենիքիս համար

Հայրենիքիս համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայրենիքիս համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ա. Ահարոնեան. Հայրենիքիս համար. - Պօսթըն, 1920, Հրատարակութիւն «Հայրենիք»-ի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ կանաչ երանգով ու մատնեքավոր մակերեսով գործվածքով: Առաջին կազմերեսի հիմնական հատվածը նկարազարդ է (դրոշմվածք), վերևի մասում ոճավոր տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Երկրորդ ֆորզացի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Ֆորզացի ու տիտղոսաթերթի միջև կա ճակատանկար՝ Ա. Ահարոնյանի պատկերով: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 157-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա նաև Կ. Պոլսի «Կիլիկիա» գրատան կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, առաջին թերթերը՝ մասնատված: Հեղինակ՝  Ահարոնյան Ա. Էջ՝  157 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  19,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/802