Ռաֆայելի՝ Սիքստինյան կապելլայի նկարազարդումից՝ «Աթենական դպրոց» դրվագը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Հարթաքանդակ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մետաղի վրա Ռաֆայելի՝ Սիքստինյան կապելլայի նկարազարդումից՝ «Աթենական դպրոց» դրվագը: Բազմության կենտրոնում մեծ փիլիսոփաներ Արիստոտելը և Պլատոնն են՝ իրենց վեճի պահին. նրանցից յուրաքանչյուրը պաշտպանում է աշխարհընկալման իր փիլիսոփայությունը: Հարթաքանդակը դրված է արույրի թիթեղից պատրաստված շրջանակի մեջ, որը ոսկեգույն է, դրվագումով արված նախշազարդերով՝ միմյանց կից կամարաձև ծաղկային լուծումներ: Հարթաքանդակի վերին աջ և ձախ անկյուններում, ինչպես նաև ներքևի եզրին գրություններ կան: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Եվրոպա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Լայնություն (սմ)՝  8,5 Երկարություն (սմ)՝  14,5 Նվիրատու՝  Ռուզան Սարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9268