Դիմանկար՝ Սահակ Իսահակյանի /կլիշե/

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մետաղի վրա դրվագված է Ավ.Իսահակյանի հոր՝ Սահակ Իսահակյանի դիմանկարը: Դիմանկարով մետաղը փայլատ է, վրան կարծես մանր կետիկներ կան /ասեղի ծայրի չափով/, իսկ եզրերը հարթ են, ողորկ և ընդհանուր մետաղից աննշան ցածր, որ չորս փոքրիկ մեխերով ամրացված են փայտի վրա: Անկյունները կտրված են: Հակառակ կողմում փայտի վրա սոսնձված է հաստ ստվարաթուղթ՝ եզրերը քիչ ներս: Հեղինակ՝  Հայտնի չէ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայտնի չէ Նյութը՝  Մետաղ, փայտ Լայնություն (սմ)՝  6 Երկարություն (սմ)՝  9 Բարձրություն (սմ)՝  2 Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1868