Ջահեր

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  580 Առաստաղին ամրացվող մետաղե շրջանակին հենվող գնդին երեք ձեւավոր մետաղե բռնակներով միացված էլեկտրական լամպի բաքով եւ սպիտակ անթափանց ապակուց ձագարաձեւ, կանաչ արցունքաձեւ կախիկներով լուսամփոփով ջահ: 581 Սպիտակ եւ կանաչ ապակե ուլունքներով շարված երեք մետաղալարով առաստաղին ամրացվող, կենտրոնում մեկ խոշոր եւ ուլունքաշար, շրջապատված երեք փոքր լամպերի համար նախատեսված վարդյակներով ինքնաշեն ջահ: 582 Շղթայով առաստաղից կախվող եռահարկ եւ դեպի վեր թեքված, մոմերի համար նախատեսված տերեւներով եւ ծաղիկներով զարդարված վեց ճյուղ, որոնց վրա հետագայում ավելացել են վեց էլեկտրական լամպ եւ նավթի լամպի շրջված վեց լուսամփոփ: 583 Առաստաղից կախվող մետաղե խաչաձեւ ապակե կախիկներով ձողի վրա ամրացված վեցանիստ ապակե լապտերի ձեւով, մեկ էլեկտրական լամպով, երկու ծղոտե հովհարներով, մետաքսե գունավոր ծոպքերով զարդարված ջահ: 584 Երեք ձեւավոր մետաղե շղթաներով առաստաղի կլոր մետաղե պատվանդանին ամրացվող մետաղե օղակից երեք թեւքերով կախված երեք լամպեր. եւ երկու լամպ տեղադրված են կենտրոնի երկու՝ մեծ եւ փոքր մասերի մեջ. էլեկտրական լամպերը ծածկված են կախովի, սնամեծ, կաթնագույն ապակե խողովակներով պատրաստված լուսամփոփների մեջ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  580,581,583,584