Երկնագուն ձուկ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Ձուկը հավաքված է հնամաշ, կլոր, մետաղյա սկուտեղի վրա՝ հատակի կենտրոնական մասում: Ձուկը հորիզոնական դիրք ունի: Մարմինը ուրվագծված է մետաղյա գալարատաշեղներով եւ կոտրված սանրներով: Պոչը մետաղյա անկյունակապերից է, որոնց կպցված է ուղղանկյուն հայելի: Մարմինը կազմված է զանազան մետաղյա գալարատաշեղներից, մեխերից, պլաստմասսայի կոճակներից, ապակյա քարերից եւ փայլազարդերից: Սկուտեղի ներքեւի մասում պատկերված են ջրաբույսեր, պատրաստած արհեստական ծաղիկներից, մետաղալարից, թավշի կտորներից ուլունքներից: Սկուտեղի ազատ մասերը, ինչպես նաեւ եզրերը ծածկված են կապտականաչ տեմպերայով, եզրերին տեղ-տեղ երեւում է սկուտեղի սեւ ներկը եւ դեղին նախշը: Եզրերին են ամրացված մետաղյա գդալներից պատրաստած երեք կախիչներ Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983 Չափս՝  տր. - 47 սմ. բարձ. - 3.5 սմ. Նյութը՝  մետաղ, հայելի, պլաստմասսա, ապակի, թավիշ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  45