Պատմվածքներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմւածքներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մադաթ Պետրոսեան. Պատմւածքներ. Գրքոյկ II. - Թիֆլիս, 1911, տպարան «Էպօխա», Գանովսկ. 3: Շապիկը բաց վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու հեղինակի անունը, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Օր. Անուշ Թումանեանին Մադաթ Պետրոսեանից»: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Պետրոսյան Մ. Էջ՝  72 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  21,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/838-2