Վահագն: Քերթված

Վահագն: Քերթված

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վահագն: Քերթուած Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մ. Աճեմեան. Վահագն: Քերթուած. - Կ. Պօլիս, 1871, տպագրութիւն Արամեան: Շապիկը մուգ հարդագույն երանգով բարակ թղթից է: Առաջին կազմերեսի կենտրոնում պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյունաձև շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին նույնպես պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյունաձև շրջանակ, ներսում բնապատկերով: Անվանաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, տիտղոսաթերթի աջ մասում՝ մանուշակագույն թանաքով կնիքը և վերջին էջ 95-ի դարձերեսին՝ կապույտ թանաքովց կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Աճեմյան Մ. Էջ՝  95 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1871 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/151