Պատմություն վեշտասաներորդ դարու բարեկարգությանն ի Գերմանիա: Հատոր երկրորդ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն վեշտասաներորդ դարու բարեկարգութեանն 'ի Գերմանիա: Հատոր երկրորդ. Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեալ 'Ի Մէով Տ. Օպինիէ մեծանուն վարդապետէ. Պատմութիւն վեշտասաներորդ դարու բարեկարգութեանն 'ի Գերմանիա: Հատոր երկրորդ. Թարգմանեալ 'ի գաղղիական բնագրէ. - Ի Զմիւռնիա, 1848, ի տպարանի Կուլիէլմոս Կրիֆֆիթի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մանանեխագույն, սև, դարչնագույն ու բալագույն մարմարե մակատեսքով ողորկ թղթով: Կռնակը և կազմի անկյունները կարմիր կաշվից են; կռնակի վրա դրոշմված են ոսկեգույն բուսանախշեր, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր 477-ի վերևի և 588-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կա 6 սև-սպիտակ դիմանկար: Որոշ էջերին կան անհայտ անձի նշումները հասարակ ու գունավոր մատիտով: Կազմերեսները խունացած են, մասնատվում են գրքից, կռնակը նույնպես խունացած է և մասամբ մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Օպինյե Մ. Էջ՝  14, 594, 6 թ. դիմանկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1848 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  20 Թարգմանիչ՝  նշված չէ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/329-2