Թումանյան Հովհաննես. բացիկ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի բացիկը դստերը՝ Նվարդին, Աբասթուման-Թիֆլիս, 17 սեպտեմբերի, 1902 թ. (Տարեթիվը որոշված է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված բացիկի երեսին սև թանաքով: Բացիկի երեսին դաջված է գունագեղ բուսական, կենդանական և երկրաչափական զարդանախշերով նկար, որի ներքևի մասում բաց նամակի տեքստն է: Սկիզբ. «Նունիկ ջան», ավարտ. «Հայրիկ: 17 սեպտ. Աբասթուման»: դարձերեսին 5 տողով ռուսերեն լեզվով գրված են հասցեն և հասցեատիրոջ անունը: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  9,2 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1257