Պատմություն անցից անցելո Սևանա վանուց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն անցից անցելոյ Սէվանայ վանուց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արարեալ Մանուէլ վարդապետի Կիւմիւշխանեցւոյ ի 1830 ամի ի Սէվան. Պատմութիւն անցից անցելոյ Սէվանայ վանուց. - 1871, Ի Վաղարշապատ, 1871, ի տպարանի Սրբոյ Կաթողիկէ Էջմիածնի: Շապիկը բաց դեղնագույն բարակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի և վերջին էջ 115-ի դարձերեսներին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Շապիկը և կռնակը խունացած ու մասամբ մաշված են, վերջին կազմերեսի ողջ մակերեսին կան յուղային բնույթի կեղտաբծեր: Հեղինակ՝  Մանվել Կյումուշխանեցի Էջ՝  115 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1871 Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  15,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/75-2