Պատմութիւն նահատակութեան սրբոց Վարդանանց և Ղևոնդեանց քահանայից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն նահատակութեան սրբոց Վարդանանց և Ղևոնդեանց քահանայից Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Եղիշե. Պատմութիւն նահատակութեան սրբոց Վարդանանց և Ղևոնդեանց քահանայից. Արարեալ Սրբյն. Եղիշայի գերահռչակ վարդապետի և արք. Եպիսկոպոսի Ամատունեաց, և աշակետի երանելի թարգմանչացն մերոյ սրբյն. Սահակայ և Մեսրոպայ. - 'ի Կոստանդնուպօլիս, 1823, 'ի տպարանի մայր Եկեղեցւոցո սբ. Աստուածածնի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են բաց ու մուգ դարչնագույն` մարմարե մակատեսքով կաշվով: Կռնակին դրոշմված են ոսկեգույն բուսանախշեր ու հորիզոնական գծեր: Ֆորզացները բաց մոխրագույն երանգով ստվար թղթից են: Առաջին ֆորզացին կա «1837, 9/24» թվանշումը մատիտով: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և էջ 25-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, տիտղոսաթերթի դարձերեսին՝ «'Ի գրքանց Յօհանննէսի Պօղոսեանց. 1835. 2/1» մակագրությունը սև թանաքով: Տիտղոսաթերթի ու «Յառաջաբանի» միջև կա ճակատանկար՝ «Սբ. հաւատոյ Սիւն երկնաբերձ . Յովսէփ Սահակ Ղևոնդ երէց» վերնագրով: Կազմը և էջերը խունացած են, էջերին կան սնկահետքեր, ջրահետքեր: Հեղինակ՝  Եղիշե Էջ՝  239, 1 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1823 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/480