Ամերիկյան դեսպան մր. Մորկընթաուի հիշատակները և հայկական եղեռնի գաղտնիքները: Ա. մաս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ամերիկեան դեսպան մր. Մօրկընթաուի յիշատակները և հայկական եղեռնին գաղտնիքները: Ա. մաս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հենրի Մորգենթաու. Ամերիկեան դեսպան մր. Մօրկընթաուի յիշատակները և հայկական եղեռնին գաղտնիքները: Ա. մաս. Թարգմանիչ Ենովք Արմէն. - Կ. Պոլիս, 1919, տպագրութիւն Օ. Արզուման: Շապիկը մոխրականաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է բաց մոխրագույն սոսնձալաթ: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքը և «Պ. Պալենց» կարմիր թանաքով կնիքը: Էջ 144-ին կա «Պարոն Ֆոն Վանկէնհայմ, նախկին գերման դեսպան Թիւրքիայի» և էջ 145-ին՝ «Ճէմալ փաշա, ծովային նախարար» սև-սպիտակ նկարները: Կազմերեսները խունացած են, կռնակին հարող հատվածները՝ մաշված, գիրքը պակասավոր է՝ շկա վերջը՝ սկսած էջ 161-ից: : Հեղինակ՝  Հենրի Մորգենթաու Թարգմանիչ՝  Ենովք Արմէն Էջ՝  352, նկ. Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/110