Պատկերներ (գյուղական կյանքից)

Պատկերներ (գյուղական կյանքից)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատկերներ (գիւղական կեանքից) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Անուշաւան Աբովեան. Պատկերներ (գիւղական կեանքից). Ա. գիրք. - Թիֆլիս, 1906. Տպարան Մովսէս Վարդանեանցի / Типографiя М. Вартанянца. Гановская N3: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ շագանակագույն, մատնեքավոր մակերեսով մաշկալաթով: Կազմերեսների վերևի ու ներքևի հատվածներին դրոշմված են կազմի գույնի բուսանախշեր: Առաջին կազմերեսի կենտրոնում ոսկեգույն տառերով դաջված են վերնագիրն ու բուսանախշեր: Ֆորզացները սպիտակ ողորկ թղթից են: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Իր սիրելի Յովհաննէսին Անուշաւանից»: Ֆորզացներն ու թերթերը թեթևակի խունացած են: Հեղինակ՝  Աբովյան Ա. Էջ՝  128 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1906 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  20,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/275