Թումանյան Նվարդ. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նվարդ Թումանյանի նամակը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Թիֆլիս-Պետերբուրգ, 17 հունվարի, 1912 թ.: Ինքնագիր՝ գրված տողանի թղթի 2 էջին սև թանաքով ռուսերեն լեզվով: Առաջին էջին 27 տող է, սկիզբ. «Дорогой Айрик джан !»,: 2-րդ էջին 30 տող է, ավարտ. «Твоя дочь Нвард»: էջի վրա կապույտ թանաքով դրոշմակնիք կա. «ПРОСМОТРЕНО», իսկ ներքևում ամիս, ամսաթիվ, տարեթիվն է. «17/I-12»Նամակը վերականգնված է: Պահպանված է նաև ծրարը, որի վրա 5 տող հասցեն և հասցեատիրոջ անունն է դարձյալ ռուսերենով և մուգ կապույտ թանաքով «121»՝ բանտախցի համարը: Հեղինակ՝  Թումանյան Նվարդ Լայնություն (սմ)՝  նամակի` 21,3 ծրարի` 14 Երկարություն (սմ)՝  նամակի` 27,6 ծրարի` 7 թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  923/13