Պառվներուն խրատ: Վոդևիլ մեկ արարվածով

Պառվներուն խրատ: Վոդևիլ մեկ արարվածով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պառւներուն խրատ: Վօդըվիլ մէկ արարուածով Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Միքայէլ Տէր Գրիգորեանց. Պառւներուն խրատ: Վօդըվիլ մէկ արարուածով. Հայկական թատրոն NԶ. Հրատարակութիւն իշխ. Մ. Բէհբութեանցի. - Թիֆլիս, 1879, Յովհաննէս Մարտիրոսեանցի տպարան: Շապիկը սպիտակ բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Անվանաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 22-ի ներքևի լուսանցքում՝ կապույտ թանաքով կնիքը: Գիրքն ամբողջովին մասնատված է, առաջին կազմերեսին կան թանաքի հետքեր: Հեղինակ՝  Տեր-Գրիգորյան Մ. Էջ՝  37, 22 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1879 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/224