Ընդարձակ Քրիստոնեական կրթություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ընդարձակ Քրիստոնէական կրթութիւն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ընդարձակ Քրիստոնէական կրթութիւն յաղագս Հայաստանեայց Սբ. եկեղեցւոյ. Ի հայրապետութ. գերագահ աթոռոյ Սբ. Էջմիածնի տան Ներսիսի Սրբազնագոյն կաթուղիկոսի և զանազան ասպետակրի Կայսեր. Ռուսիոյ. - 'ի Տփխիս, 1845: Կազմը կոշտ է՝ ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է բաց ու մուգ դարչնագույն` մարմարե մակատեսքով ողորկ թուղթ: Կռնակը մոխրականաչավուն կաշվից է, վրան դարչնագույն տառերով դրաշմված է վերնագիրը, դրոշմված են նաև նույն գույնի բուսանախշեր: Առաջին ֆորզացի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թաանքով կնիքը: Գրքի տեքստը և տիտղոսաթերթը ձեռագիր են՝ սև թանաքով գրված: Կազմի անկյուններն ու կռնակը մասամբ մաշված են: Էջ՝  183 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1845 Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/530