Ուղեգորգ «Ղազախ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ուղեգորգ «Ղազախ»- կարմիր հիմնագույնով դաշտում պատկերված են համաչափ կրկնվող չորս քառանկյուն զարդանախշեր, կենտրոնականը համակենտրոն քառանկյունիներից բաղկացած քառակուսի է, որի չորս կողմերը խոյաձև ելուստներով զարդանախշեր են: Քառանկյան չորս կողմերում կրկին քառակուսիներ են՝ խոյաձև զարդանախշով: Երկայնական կողմերում զուգահեռ դասավորությամբ կեռազարդ շեղանկյունիներ են, որոնց լայնակի եզրերին խաչակենտրոն, փոքր քառանկյունիներ են պատկերված: Զարդախումբը շրջանակված է միանման ոճավորված կենդանախմբերի շարքով: Ունի երկու նեղ, զիգզագաձև և զարդանախշով և մեկ լայն ատամնավոր եզրերով, իրար ագուցված եռանկյունիներով զարդագոտիներ, եզրը՝ կարպետահյուս: Գույները՝ քիմիական: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971 թ. Չափս՝  323 x 80 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2354