Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ- դաշտը կարմիր է, մեջը զիգզագ երիզավորումով ուղղանիստ կապույտ զարդանախշ «ֆեռահենի» պարսկական զարդանախշեր են՝ ավելի խոշորացված ձևերով (բուսական և երկրաչափական): Ունի երեք շրջագոտի՝ դաշտին կիցը և եզրինը՝ նեղ, դարչնագույնի վրա միանման մանր նախշերով, մեջտեղինը՝ լայն, բաց դարչնագույնի վրա բուսական և սղոցաձև նախշերով: Մի կողմում ունի կարճ ծոպեր: Գորգը գործվել է Սիրիայում հայ որբ երեխաների կողմից: Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915-1918 թթ. Չափս՝  310 x 150 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2521