Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգի մուգ դաշտի կենտրոնում երկայնակի հաջորդական դասավորված են շեղանկյուն աստիճանաձև եզրերով երեք մեդալիոններ՝ բուսական և կենդանական զարդանախշերով: Դաշտի անկյունում և երկայնակի եզրերին դեպի կենտրոնն ուղղված եռանկյունաձև, դարձյալ աստիճանաձև եզրերով նույնօրինակ հորինվածքներ են: Ունի երեք՝ երկու նեղ և մեկ լայն շրջագոտի՝ բուսա-կենդանական նախշերով: Երկու ծայրերին՝ սպիտակ ծոպեր: Նյութը՝  Բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Շիրազ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  360 x 215 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2519