Ուխտավորի հիշատակարանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ուխտաւորի յիշատակարանը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ա. Բաբախանեանց (Լեո). Ուխտաւորի յիշատակարանը. - Շուշի, 1885, Միրզաջան Մահտեսի - Յակոբեանցի տպարան: Գիրքն անկազմ է, սկսվում է տիտղոսաթերթից, որի վերևի մասում կա «Амликъ Туманянъ» դրոշմակնիքը մանուշակագույն թանաքով: Սրան հաջորդում է հեղինակի՝ Րաֆֆուն հղված տպագիր ընծայականով էջը, որի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ «Амликъ Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Հաջորդ երկու էջերին հեղինակի ուղերձն է Րաֆֆուն, որի վերջում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքն ունի հավելված՝ 17 էջից, որի էջ 10-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի և բոլոր էջերի տեքստերը շրջանակված են կանաչ գույնի ուղղանկյուններով: Գիրքն անկազմ է, մասնատված և պակասավոր՝ բացակայում է «Հավելված»-ի վերջը՝ սկսած էջ 11-ից: Հեղինակ՝  Լեո (Ա. Բաբախանյան) Էջ՝  92, 17 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/232