Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ուխտաւորի յիշատակարանը
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ա. Բաբախանեանց (Լեո). Ուխտաւորի յիշատակարանը. - Շուշի, 1885, Միրզաջան Մահտեսի - Յակոբեանցի տպարան: Գիրքն անկազմ է, սկսվում է տիտղոսաթերթից, որի վերևի մասում կա «Амликъ Туманянъ» դրոշմակնիքը մանուշակագույն թանաքով: Սրան հաջորդում է հեղինակի՝ Րաֆֆուն հղված տպագիր ընծայականով էջը, որի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ «Амликъ Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Հաջորդ երկու էջերին հեղինակի ուղերձն է Րաֆֆուն, որի վերջում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքն ունի հավելված՝ 17 էջից, որի էջ 10-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի և բոլոր էջերի տեքստերը շրջանակված են կանաչ գույնի ուղղանկյուններով: Գիրքն անկազմ է, մասնատված և պակասավոր՝ բացակայում է «Հավելված»-ի վերջը՝ սկսած էջ 11-ից:
Հեղինակ՝ Լեո (Ա. Բաբախանյան)Էջ՝ 92, 17Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1885Լայնություն (սմ)՝ 11Երկարություն (սմ)՝ 17,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/232