Ուդ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Ուդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի լայն, տանձաձև իրան, կարճ գրիֆ և գլխիկ, որի վրա կան 10 ականջներ, դեպի ետ է թեքված ու ձևավոր է: Ականջներին ամրացված են լարերը (5 զույգ), որնցից 2 զույգը ձկան թել են, իսկ մնացած 3 զույգը՝ մետաղյա: Դեկայի վրա 3 ձայնավերարտադրման անցքեր են (մեկ խոշորը՝ կենտրոնում, իսկ երկուս փոքրերը՝ աջ ու ձախ կողմերում, որոնց մեջ հագցված են փայտե և ոսկրե ծաղկանախշ կտրվածքով զարդատախտակներ՝ վարդյակներ): Արձագանքը անցքերից վեր ու վար սոսնձված են զարդատախտակներ՝ ներքևինը շագանակագույն երանգով, վերևինը՝ ավելի բաց: Շագանակագույն զարդատախտակից 3 սմ ցած ամրացված է փայտյա հենակ, որին կապվում են 5 զույգ լարերը: Իրանի ետևի մասն ուռուցիկ է և կազմված է մուգ ու բաց գույների փայտերի շերտերից (19 մատ՝ ռե, լյա, մի, սի, լյա և օժանդակ մի): Ուդը պատկանել է հայտնի ուդահար Սողոմոն Ալթունյանին, ով Հայաստանում ուդի դպրոցի հիմնադիրն է: Վարպետ՝  հույն Կապու Դաղլ Իլյա Լայնություն (սմ)՝  36 Երկարություն (սմ)՝  ընդհ.՝ 68, գլխիկի՝ 21 Բարձրություն (սմ)՝  18 Նյութը՝  փայտ, աղիքե և մետաղյա լարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. I կես Նկարագրություն՝  Կան աննշան ճաքեր, մի լարը կտրված է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/23 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174