Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Ուդ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ունի լայն, տանձաձև իրան, կարճ գրիֆ և գլխիկ, որի վրա կան 10 ականջներ, դեպի ետ է թեքված ու ձևավոր է: Ականջներին ամրացված են լարերը (5 զույգ), որնցից 2 զույգը ձկան թել են, իսկ մնացած 3 զույգը՝ մետաղյա: Դեկայի վրա 3 ձայնավերարտադրման անցքեր են (մեկ խոշորը՝ կենտրոնում, իսկ երկուս փոքրերը՝ աջ ու ձախ կողմերում, որոնց մեջ հագցված են փայտե և ոսկրե ծաղկանախշ կտրվածքով զարդատախտակներ՝ վարդյակներ): Արձագանքը անցքերից վեր ու վար սոսնձված են զարդատախտակներ՝ ներքևինը շագանակագույն երանգով, վերևինը՝ ավելի բաց: Շագանակագույն զարդատախտակից 3 սմ ցած ամրացված է փայտյա հենակ, որին կապվում են 5 զույգ լարերը: Իրանի ետևի մասն ուռուցիկ է և կազմված է մուգ ու բաց գույների փայտերի շերտերից (19 մատ՝ ռե, լյա, մի, սի, լյա և օժանդակ մի): Ուդը պատկանել է հայտնի ուդահար Սողոմոն Ալթունյանին, ով Հայաստանում ուդի դպրոցի հիմնադիրն է:
Վարպետ՝ հույն Կապու Դաղլ ԻլյաԼայնություն (սմ)՝ 36Երկարություն (սմ)՝ ընդհ.՝ 68, գլխիկի՝ 21Բարձրություն (սմ)՝ 18Նյութը՝ փայտ, աղիքե և մետաղյա լարերՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀունաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դ. I կեսՆկարագրություն՝ Կան աննշան ճաքեր, մի լարը կտրված է:Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7397/23
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-174