Ոսկե ձկնիկ

Ոսկե ձկնիկ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կոլաժը աված է օվալաձեւ երկշերտանի հայելու վրա: Ներքեւի շերտի օղակի վրա կպցված են պլաստմասսայից պատրաստած կանաչ եւ դեղին գույնի թատերական զարդեր եւ կանաչ ուլունքներ: Վերեւի հայելու վրա հորիզոնական դիրքով պատկերված է բազմազան խեցիներից, մատանիների ոսկեգույն օղակներից, կանաչ եւ ոսկեգույն ապակե ուլունքներից, ջահի ապակյա ձողիկներից, ապակու եւ պլաստմասսայի կտորներից պատրաստած ձուկ: Ձկի բերանից դուրս են գալիս օդի «պղպջակներ» պատկերող ուլունքներ Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 Չափս՝  50 x 43 x 5 սմ Նյութը՝  հայելի, խեցի, ապակի, պլաստմասսա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  49