Ժանյակե ձկնիկներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Էժանագին սպիտակ ապսեի հատակին կպցված սեւ արհեստական կաշվի վրա, պատկերված են երեք ձուկ: կենտրոնկան մասում փակցված է հորիզոնական մեծ ձուկ, որի աչքը՝ սպիտակ կոճակ է, իսկ վերեւի եւ ներքեւի մասում՝ երկու փոքրիկ ձկնիկ: Ձկները արված են ճերմակ ժանյակներից: Կաշվին սոսնձված են նաեւ ժանյակե երկու ծաղիկ: Կոլաժի վերեւի մասում մասնակիորեն կաշվի տակ ամրացված է մեծ սադափե կոճակ: Ափսեն պռունկին ունի շագանակագույն եւ տեղ-տեղ կապույտ ծաղկազարդեր,որոնց արանքներում տարբեր չափերի հինգ սադափե կոճակներ են կպցված: Օգտագործված են նաեւ ոսկեփայլ թուղթ եւ կանաչ ապակու փշուրներ: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական Չափս՝  տր. - 18 սմ. Նյութը՝  հախճապակի,կաշի, արհեստ. սադափ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  50