Շիլիոնի կալանավորը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Շիլիոնի կալանաւորը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բայրըն. Շիլիոնի կալանաւորը. Թարգմ. Յովհաննէս Թումանեանց. Հրատ. Փիլիպոս Վարդազարեանի. - Թիֆլիզ, 1896, տպարան Յ. Մարտիրոսեանցի: Շապիկը բաց մոխրահարդագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վրա կա սև թանաքով ընծայագիր՝ «Նորընծայ Տ. քհն. Տեր Մովսիսեանին Յովհաննէս Թումանեանցից»: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Բայրոն, Ջորջ Գորդոն Թարգմանիչ՝  Թումանյան Հովհ. Էջ՝  23 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1896 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/715