«Հին աստվածներ» Շանթի

«Հին աստվածներ» Շանթի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  «Հին աստուածներ» Շանթի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գուրգէն Էդիլեան. «Հին աստուածներ» Շանթի. - Վաղարշապատ, 1913, Ելեքտրաշարժ տպարան Մ. Աթոռոյ: Շապիկը բաց վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մուգ մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Հայ գրողների Ընկերութեանը Գուրգեն Էդիլեանից»: Վերջին էջ 32-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած և մաշված են: Հեղինակ՝  Էդիլյան Գ. Էջ՝  32 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  24,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/22