Շապիկ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Շապիկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մետաքսյա սպիտակ կտորից, ունի կարճ թևեր, որոնց եզրերը ծալված և կարված են մետաքսաթելով: Շապիկի առջևի և ետևի կողմերից, ուսերից մինչև փեշերը և թևքերի վրա երկու կողմից կարված են դեղին նեղ ժապավեններ: Վզի կտրվածքի և կրծքի ուղիղ բացվածքի երկարությամբ եզրերին ամրացված է մետաքսյա սպիտակ և ոսկեգույն թելերով գործված ալիքաձև ասեղնագործ ժանյակ: Ձախ կողմի վերին մասում կարված է սպիտակ կոճակ, իսկ աջ կողմում մերակ է արված և եզրերը օղակարով ամրացված: Աջ կողմի կենտրոնում կարված է նույնատիպ սպիտակ կոճակ: Երկարություն (սմ)՝  99 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Լայնություն (սմ)՝  43 Հայտնաբերման ժամանակը՝  05.04.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7014/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3088