Վզնոց ‹‹Մանուշակ››

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է եղջյուրաձև թևերից, թևերն իրար կապող երկտակ շղթաներից, որոնք եղջյուրներին միանում են փոքրիկ օղակներով: Վզնոցն ամրանում է կեռ փականով: Եջյուրները պատված են մանուշակագույն արծնով: Հիմքի մոտ նրանք ունեն տերևաձև վերադիր զարդանախշեր, որոնց վրա ագուցարանում տեղադրած են մանուշակագուն երանգի փոքրիկ քարեր:Եղջյուրների միացման օղակից կախված է շեղանկունաձև արծնապատ կր]քազարդը, որի կենտրոնով անցնող սպիտակ երանգով արծնապատված լեզվակի վրա արցունքաձև ագուցարանում դրված է նույնատիպ մանուշակագույն քար: Լեզվակի վերջնամասում ուղղանկյունաձև ագուցարանում տեղադրված են զույգ քարեր: Վարպետ՝  Է. Իսկանյան Քաշ (գր)՝  58.9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Նյութը՝  արծաթ,սինթետիկ կորունդ,նռնաքար,արծն Հայտնաբերման ժամանակը՝  1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6332/2ա Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-681